Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Եվգենի Կիսինի մենահամերգը Երևանում

Եվգենի Կիսինի մենահամերգը Երևանում
27.09.2012 | 16:47

Այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Եվգենի Կիսինի մենահամերգը: Աշխարհահռչակ դաշնակահարի ելույթը Երևանում կկայանա «Երևանյան հեռանկարներ» երաժշտական փառատոնի շրջանակում:

Համերգային ծրագիրը ներառում է Բեթհովենի, Շուբերտի, Լիստի, Հայդնի ստեղծագործությունները:
Փառատոնին աջակցում են մշակույթի նախարարությունն ու Երևանի քաղաքապետարանը: Փառատոնն անց կացվում է ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո:
Նշենք, որ Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ դաշնակահարն ասել էր, թե կան երկրներ, որտեղ հանդես գալու առաջարկները չի ընդունում` որոշ քաղաքական նկատառումներից ելնելով, օրինակ` Թուրքիայում ելույթ ունենալու առաջարկը մերժել է, քանի որ Անկարան մինչ օրս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Եվգենի Կիսինը Երևանում է 28 տարվա ընդմիջումից հետո:
Նշենք, որ «Երևանյան հեռանկարները» դասվում է Եվրոպայի առաջատար փառատոների շարքին: Արդեն 13-րդ տարին է, ինչ փառատոնը Հայաստան է հրավիրում աշխարհահռչակ մենակատարների և նվագախմբերի (Պլասիդո Դոմինգո, Բորիս Բերեզովսկի, Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբ, Գյուլբենկյան նվագախումբ):


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4428

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ